Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Զատկի ձուն անհրաժեշտ է միայն կարմիր գույնով ներկել

Զատկի ձուն անհրաժեշտ է միայն կարմիր գույնով ներկել
28.03.2013 | 17:36

Սուրբ Զատկի տոնին հավկիթներն անհրաժեշտ է միայն կարմիր գույնով ներկել, քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը` այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խորհուրդ տվեց քահանա Տեր Կարապետ Կարապետյանը: «Որևէ այլ գույնով մենք իրավունք չունենք Զատկի ձուն ներկել: Չգիտես որտեղից սովորություն է դարձել Զատկի ձուն տարբեր գույներով ներկելը: Կարմիրը խորհրդանշում է մեր տեր Հիսուս Քրիստոսի արյան գույնը, և որևէ այլ գույնով մենք իրավունք չունենք զատկական ձուն ներկելու»,- ասաց նա: Քահանան հիշեցրեց, որ ձուն աշխարհի խորհուրդն է, կեղևը` երկինքը, սպիտակուցը` օդը, դեղնուցը՝ երկիրը, իսկ Քրիստոսի արյունն էլ խորհրդանշում է փրկություն, քավություն ամբողջ աշխարհի մարդկության համար: Նա նաև հիշեցրեց, որ այս շաբաթն Ավագ շաբաթ է կոչվում, որի ամեն օրն ունի իր հոգևոր խորհուրդներն ու պատգամները: Քահանան նշեց, որ Զատկի կերակուրներով՝ ձուկ, չամիչով փլավ, պահքը լուծարվում է շաբաթ օրը:
Տեր Կարապետ Կարապետյանի փոխանցմամբ` սխալ սովորություն է տոնի օրը գերեզման գնալը : «Այդ օրը Քրիստոսը հարություն առավ, և մենք պարտավոր ենք այդ տոնը ուրախությամբ նշել, իսկ ոմանք, գնալով գերեզման, ՝ անարգում են Քրիստոսի Հարության խորհուրդը: Չի կարելի կիրակի օրը գնալ գերեզման: Կապ չունի նոր, թե հին մահացած է, գերեզմաններ պետք է գնալ միայն երկուշաբթի օրը՝ մեռելոցին»,-ասաց նա:
Հայ առաքելական եկեղեցու ամենակարևոր խորհուրդը պատարագի խորհուրդն է, որի ժամանակ մարդիկ հաղորդություն են ընդունում և հաղորդակից են լինում Աստծուն: «Պատարագի ժամանակ մարդիկ մաքրագործվում են բոլոր հոգևոր և մարմնական մեղքերից»,- ասաց Տեր Կարապետը:
Այս տարի Հիսուս Քրիստոսի հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, նշվելու է մարտի 31-ին: Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Հավատացյալներն այդ տոնին խորհրդանշական կարմիր գույնով ձու են ներկում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ